Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Խոր քունը կանանց մոտ բարձրացնում է ինտիմ կյանքի որակը

Խոր քունը կանանց մոտ բարձրացնում է ինտիմ կյանքի որակը

Նոր հետազոտությանը մասնակցեել են դաշտանադադարի մեջ գտնվող 93 668 կին: Մասնակիցների տարիքը տատանվում էր 50-ից 79տ: 56%-ը գոհ էր իր սեռական կյանքից: 52%-ն ինտիմ կյանքով ապրել էր վերջին տարվա ընթացքում: Գիտնականները հայտնաբերեցին, որ քնի քիչ տևողությամբ (օրվա մեջ 7-8 ժամից պակաս) կանանց մոտ սեռական բավարարվածության մակարդակը ցածր էր, գրում է The Hindustan Times-ը:


7-8 ժամից քիչ քնող տարեց մասնակիցներն` ավելի երիտասարդ մասնակիցների համեմատ, հազվադեպ էին սեքսուալ ակտիվ: 70-ից բարձր տարիքի կանայք, ովքեր քնում էին 5 ժամից քիչ, 30%-ով ավելի քիչ էին վարում ակտիվ սեռական կյանք, քան նրանք, ովքեր քնում էին 7-8 ժամ: Այս ամենից հետևում է , որ դաշտանադադարի մեջ գտնվող կանանց սեռական բավարարվածության մակարդակը կախված է քնի տևողությունից:

Ի դեպ, այլ հետազոտության տվյալների համաձայն, դաշտանադադարի ժամանակ ինտիմ կյանքի որակը միանգամից չի նվազում: Միջինում սեռական ֆունկցիան ընկճվում է վերջին դաշտանից հետո հինգ տարիների ընթացքում: Այսպես, հետազոտության մասնակից կանանց 75%-ն ասաց, որ ինտիմ կյանքը կարևոր է իրենց համար:



Սկզբնաղբյուր. nation-news.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ